«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանում փաստացի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանից դուրս ընդդիմադիր ուժեր գրեթե առկա չեն (եթե հաշվի չառնենք մեկ-երկու մարդ-կուսակցությունների), եւ քաղաքական դաշտում առկա ուժերը, այդ թվում նաեւ նոր տեղծված եւ ստեղծվելիք կուսակցությունները, սատարում են հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
Երեկ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բոնուսներ կտրվեն ուժերին, որպեսզի ներգրավածություն ունենան խորհրդարանում: Եվ այստեղ մի հետաքրքիր նրբություն եւս առկա է: Սահմանված է, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը առնվազն 101-ն է:
Այս խորհրդարանում ազգային փոքրամասնությունների հետ միասին թիվը 105 է կազմում: Եվ այս արտահերթ ընտրություններից հետո պատգամավորների թիվը շատ ավելին կարող է լինել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը