«Առավոտը» Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանից հետաքրքրվեց՝ մեր զինվորի վրա ի՞նչ ազդեցություն է թողնում ու ինչքանո՞վ է մտահոգում այն հանգամանքը, որ հակառակորդը կրակում է ռուսական զենքից, որ նախորդ տարիներին մեր դաշնակից ՌԴ-ն 5 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին՝ «բիզնես գործարարի» անվան տակ:
Նա պատասխանեց. «Երբ որ հակառակորդը ձեռք է բերում նոր զինատեսակներ, մեզ այդ ամենը, իհարկե, մտահոգում է, բայց միջպետական հարաբերություններ կան, որ իրենք իրար հետ իրականացնում են, ես այլ կերպ գնահատական չեմ ուզում տալ: Ցանկացած ձեռք բերված նոր զինամթերք մենք գնահատում ենք, թե դա ինչպիսի կիրառություն կարող է ունենալ գործողությունների վերսկսման դեպքում, ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ևս հակադրվելու միջոցներ ձեռք բերել, փոփոխություն կատարել մեր պլաններում, մեր գործողություններում: Մտահոգիչը մտահոգիչ է, բայց մենք էլ ամեն դեպքում պետք է մեր քայլերն ու գործողություններն անենք»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը