29 09 2018

Ի՞նչ են քննարկել ՀՀԿ ԳՄ նիստում․ «Հրապարակ»

Ի՞նչ են քննարկել ՀՀԿ ԳՄ նիստում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական դադարից հետո նախորդ օրը Մելիք-Ադամյանում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել։ Սերժ Սարգսյանը լռել է և հնարավորություն է տվել բոլորին արտահայտվել, հայտնել իրենց կարծիքը «խնդրի առնչությամբ»։

Օրակարգային միակ խնդիրը խորհրդարանի շուրջ սպասվող զարգացումները, բանակցությունները, պառլամենտի լուծարումն է եղել։ Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ եթե լինեն ընտրություններ, եթե անգամ մինչև տարվա վերջ, պետք է անպայման մասնակցել դրան։ Շարմազանովն ասել է՝ ոչ մի ընտրություն մինչև 2022 թվականը։

Ընդհանուր մոտեցումը եղել է հետևյալը՝ թող գա Նիկոլը, բանակցի, տեսնենք ինչ է ասում, եթե օրենքների և տրամաբանության շրջանակներում կլինեն իր առաջարկները, ընդառաջ կգնանք, եթե ոչ՝ մենք ունենք մեր մոտեցումները։ Շեշտել են, որ թույլ չեն տալու օրենքի, Սահմանադրության որեւէ խախտում, որեւէ ճնշում չեն հանդուրժելու։ Իրենք համաձայն են, որ, ինչպես գրված է կառավարության ներկայացրած ծրագրում՝ մեկ տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որին էլ իրենց որոշ անդամներ կողմ են քվեարկել, ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել մայիսին։

Եթե կարիք կա, իշխանությունների հետ հուշագիր կստորագրեն, որ այդ ժամանակ իրենք ոչ միայն անվստահություն չեն հայտնի վարչապետի նկատմամբ, այլև նոր թեկնածու չեն առաջադրի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Իսկ եթե պայմանը եղավ՝ մինչև տարվա վերջ անցկացնել արտահերթ ընտրությունները։ «Այդ ժամանակ արդեն մենք կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ո՞ւմ՝ միաբերան հարցրել են ԳՄ անդամները։

Սերժ Սարգսյանն ասել է․ «Ի՞նչ է, կարծում եք՝ ես հիմա նրա անունը պետք է տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞»։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, ապա շատ չեն խոսել, ընդամենը ասվել է․ «Եթե իր կողմից լինի դեպի մեզ քայլ, մենք սիրով ընդառաջ կգնանք»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ