«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է։ Նշանակումից մոտ չորս ամիս անց Հրաչյա Ռոստոմյանը կադրային ջարդ է սկսել։
Երեկ նախարարությունից հեռացվել են վարչության պետեր, բաժնի պետեր, ինչպես նաև մի քանի մարզային վարչության պետեր։ Աշխատանքից ազատման դիմում գրելու հորդորից հետո աշխատանքից ազատվողներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկին ինֆարկտ է «խփել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը