25 09 2018

Ի՞նչ ելք ունեցան 4 ամիս առաջ մեծ շուքով բացահայտված աղմակահարույց քրեական գործերը. «Ժողովուրդ»

Ի՞նչ ելք ունեցան 4 ամիս առաջ մեծ շուքով բացահայտված աղմակահարույց քրեական գործերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին:

Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը գործի անցավ, և մեկը մյուսի հետևից սկսեցին կալանավորումները: Բայց ուսումնասիրելով աղմակահարույց գործերը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ գործերի ելքն այդքան էլ խոստումնալից չէ:

Ուսումնասիրելով առավել հնչեղություն ստացած դեպքերը` նկատում ենք, որ թեև անձինք մեծ շուքով կալանավորվեցին, սակայն կարճ ժամանակ անց գրավ վճարելով` հայտնվեցին ազատության մեջ, շատերն էլ դեռ փնտրվում են:  Ահա թե ինչ ելք ունեցան 4 ամիս առաջ մեծ շուքով բացահայտված աղմակահարույց քրեական գործերը. առ այսօր որևէ մեկը պատիժ չի կրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ