22 09 2018

Վանեցյան-Խաչատրյան զրույցի գաղտնալսման հանգամանքները տարակուսելի են․ «Հրապարակ»

Վանեցյան-Խաչատրյան զրույցի գաղտնալսման հանգամանքները տարակուսելի են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է այն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա. Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայա՞ն»՝ հուլիսի 25-ին, թե սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրի առնչությամբ Ռուսաս­տանի անունը չշոշափվի: 

Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և մշա­կույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ Մոսկվայում ներկա է եղել «60 տարվա ընդմիջումից հետո Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիա­կան թատրոնի՝ Մոսկվայի մեծ բեմում Արամ Խա­չատրյանի «Գայանե» բալետի ներկայացմանը»: Թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև, հետ վերադառնալ, որ օդանավակայանի ճանա­պարհին զրուցի ՀՔԾ պետի հետ ու ձայնագրվի, փոքր-ինչ տարակուսելի է՝ զարմանում են համա­կարգում:

Հիշեցնենք, որ գաղտնի ձայնագրության մեջ խոսվում էր Ռ. Քոչարյանին «փակել-չփակելու» հիմքերի մասին, ինչը նշանակում է, որ դա տեղի է ունեցել մինչև նրան ՀՔԾ-ում հարցաքննելը: Իսկ նրան հարցաքննել են հուլիսի 26-ի առավոտյան»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ