13 09 2018

Խաչատուրովը մոտ օրերս կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո­նը․ «Ժամանակ»

Խաչատուրովը մոտ օրերս կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո­նը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկու­թյուններով՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո­նը: ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմու­մին: Գրեթե կասկած չկա, որ Հայաստանին թույլ չի տրվելու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Ավելի հավանա­կան է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով Բելառուսն է հաջորդ թեկնածո­ւին առաջադրելու: 

Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց 2017թ. ապրիլի 14-ին, իսկ պաշ­տոնը ստանձնեց նույն թվականի մայիսի 2-ին, երկու տարի ժա­մանակով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ