«Հրապարակ» թերթը գրում է․ «Փորձագետ Ստանիսլավ Տարասովին հարցրինք՝ այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին, խնդիրներ չի՞ առաջացնի հայ-ռուսական հարաբերություններում: «Կարծում եմ՝ դա իրավական հարց է: Եթե Մոսկվան մերժել է, դա չի նշանակում, որ դրա պատճառը Մոսկվայի վերաբերմունքն է հայերի նկատմամբ: Դա նշանակում է, որ հայկական կողմը չի ներկայացրել այն տվյալները, որոնք Ռուսաստանը համարում է համոզիչ: Էրդողանն էլ ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, 40 արկղ փաստաթուղթ է ուղարկել, սակայն ամերիկացի իրավաբանները քննելով հայտարարել են, թե դրանք համոզիչ չեն ազգային-իրավական ընթացակարգի տեսանկյունից»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը