ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Այս մասին լուրը, Tert.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ 300.1 հոդվածը ՔՕ-ում այլևս չկա՝ Սահմանադարական դատարանը այն ճանաչեց հակասահմանադրական, այդ հոդվածով էր մեղադրվում Միքայել Հարությունյանը, իսկ 309-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը, հայտարարվել էր միջազգային հետախուզում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը