«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Տեղեկությունը ՀՔԾ-ից մեզ հետ զրույցում չմեկնաբանեցին՝ նշելով, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել:
Նշենք, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լյովա Երանոսյանը ազատվել էր աշխատանքից:
Նշենք նաեւ, որ Երանոսյանի անվան հետ կապված բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր կան: 2017 թվականի մարտի 21-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել փոխոստիկանապետի եղբոր և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև:
Հրապարակված տեսանյութերում երևում էր, որ միջադեպին մասնակցել է նաև Երանոսյանը:
Աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել նաև հեղափոխության օրերին, երբ Երանոսյանը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին սպառնում է և հայհոյում: Վերջինս էլ ջրի շշով հարվածում է նրան»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը