«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձինք, այլևս չցանկանալով աշխատել, ազատման դիմումներ են գրում:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կամո Քոչունցն անձամբ է ցանկացել ՊՆ-ից դուրս գալ` հայտնելով, որ աշխատանքի է անցնելու այլ նախարարությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանն էր աշխատանքից ազատվել: Ավելին, վերջինիս հորդորել էին մնալ և շարունակել աշխատել, սակայն նա ասել էր, թե հոգնել է»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը