25 08 2018

Դատավորները դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին և ՀՀ նախագահին.«Հրապարակ»

Դատավորները դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին և ՀՀ նախագահին.«Հրապարակ»

«Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը:

2019 թվականի հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ:

7 հոգի չէին արժանացել ԲԴԽ հավանությանը, որոնցից 2-ը՝ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը, իրենց դժգոհության մասին հայտնել էին նաև մամուլով: Սնանկության դատարանի դատավորների ընտրությունը հաջորդել էր վերաքննիչ դատարանում դատավորների ընտրությանը, որը մեծ աղմուկ էր առաջացրել մամուլում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ