23 08 2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին դատի են տվել. «Ժողովուրդ»

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ:

ՔԿԱԳՎ նախկին պետը բողոքարկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 2018 թ.-ի օգոստոսի 1-ի կարգադրությունը՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը:

Փաստորեն, նախկին քաղաքապետի թիմակիցները փորձում են դատական ճանապարհով խոչընդոտներ ստեղծել նոր քաղաքապետի դեմ. Ի վերջո, ՔԿԱԳՎ-ում պատահական մարդիկ ղեկավար չեն դառնում»,-գրում է թերթը:

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ