«Հրապարակ» թերթը գրում է․ «ԵԿՄ արտահերթ համագումարի օրը դեռ անորոշ է, չնայած նախապես ասվում էր, որ տեղի կունենա սեպտեմբերի վերջին, սակայն երեկ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը չբացառեց, որ հոկտեմբերի սկզբին լինի:
Դա պայմանավորված է Երևանի ընտրություններով, որին մասնակցում է նաև ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը: Այս արտահերթ համագումարը նախկինների պես «ներկայանալի» չի լինի. եթե Մանվել Գրիգորյանի ժամանակ Մարզահամերգայինում տեղ-դադար չէր լինում, առաջիկա համագումարը նախատեսում են կառավարության Մելիք-Ադամյանի դահլիճում անել, որն ավելի փոքր է:
Տեղեկացանք նաև, որ ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկներն այլևս նախկինի պես ակտիվ չեն, քայլեր չեն ձեռնարկում համագումարը տապալելու համար: Հիշեցնենք, որ մասնավորապես Ազատամարտիկների դաշինքն ուզում էր ԵԿՄ-ն տանել կոլեգիալ կառավարման, որ կառույցը չծառայեցվի քաղաքական նպատակներին, ինչպես նախկինում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը