17 08 2018

Խուզարկվել է Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը․ «Հրապարակ»

Խուզարկվել է Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»։ Մեկ շաբաթ առաջ նրանք խուզարկություն կատարեցին Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։

Իսկ երեկ տեղեկացանք, որ նմանատիպ մի գործողություն էլ օրեր առաջ կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երևանյան բնակարանում՝ օպերային թատրոնի մերձակայքում գտնվող։

4 հարկանի շենքի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում իրենց շենք։ Թե ինչ են փնտրել ԱԱԾ-ականները և ինչ են գտել, մեզ հայտնի չէ։ Ի դեպ, Աբրահամյանի փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը, Արևմտյան մաքսատուն-վարչության կամ՝ Զվարթնոցի մաքսատան պետն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ