16 08 2018

Հարկային օրենսդրությունը կարող է փոխվել․ «Ժողովուրդ»

Հարկային օրենսդրությունը կարող է փոխվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Ու այդ ամենի արդյունքում հիմա այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունները որոշ դեպքերում փորձում են ստվերում գործել` թաքցնելով իրական թվերը: Օրինակ, զբոսաշրջիկների 10 հոգանոց խումբը փաստաթղթերում ներկայացվում է 5-7 հոգուց կազմված:

Բանն այն է, որ տուրիստական փաթեթից հարկում են 20 տոկոս ԱԱՀ: Ու հիմա տուրիստական գործակալությունները պնդում են՝ եթե տուր-փաթեթը ընդհանուր արժեցել է 3000 դոլար, դրանից գործակալը որպես շահույթ ստանում է 50-100 դոլար: Իսկ հարկվում է ոչ թե տուրիստական գործակալության ստացած շահույթից, այլ ընդհանուր փաթեթից` 3000 դոլարից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տուրիստական գործակալություններն այս հարցը բարձրացրել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Սա այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել տուրիստական գործակալություններում: Բայց այդ հանդիպումից հետո ՊԵԿ-ը դադարեցրել է ստուգումները, և հիմա քննարկվում է օրենսդրությունը փոխելու հեռանկարը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ