11 08 2018

ՀՅԴ-ՔՊ ոչ բարվոք հարաբերություններ. «Ժողովուրդ»

ՀՅԴ-ՔՊ ոչ բարվոք հարաբերություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարը գրում է. «Երեկ տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։ Կուսակցությունը ցանկանում է այն բարելավելուց հետո հիմք դարձնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ՀՅԴ նախընտրական պլատֆորմի համար: 

Նշենք, որ շնորհանդեսին հրավիրված էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամները, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, պետական այլ պաշտոնյաներ, փորձագետներ, ՀԿ ոլորտից ներկայացուցիչներ:

Սակայն հետաքրքիր էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս ուժերի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չէր շնորհանդեսին, իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից ներկա էր Վահե Էնֆիաջյանը:

ՀՅԴ-ի և Նիկոլ Փաշինյանի թիմի միջև լարվածության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ նրանց ներկայացուցիչների հայտարարություններից հետո և փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե համապատասխան հետևություններ կարվեն: Երեկվա իրավիճակը թերևս առաջին հետևությունն էր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ