03 08 2018

Բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ. Կոտայքի մարզպետը՝ հրաժարականների մասին. «Իրավունք»

Բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ. Կոտայքի մարզպետը՝ հրաժարականների մասին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս մամուլում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել՝ հրաժարականների դիմումներ ներկայացնել: Ավելին՝ նույն լուրերի համաձայն, մարզպետը հրահանգել էր՝ ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Նման կադրային ջարդի, համայնքապետերի նկատմամբ իրականացվող վենդետայի և այլ աղմկահարույց հարցերի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Ռոմանոս Մելիքյանից:

-Պարոն Պետրոսյան, վարչապետն ան­ձամբ էր հայտարարել, որ վենդետա­ներ չեն լինելու, որևէ մեկը քաղաքական հայացքների համար աշխատանքից չի ազատվելու, ծանոթ-բարեկամների նշա­նակման դարաշրջանը վերջանալու է: Իսկ Դուք, լինելով ՔՊ-ական, հրահանգում եք Ձեր կուսակցական հայացքները չկիսող համայնքապետերին հեռանալ, էլ չենք խոսում մարզպետարանում իրականաց­վող կադրային ջարդի մասին:

- Ես իմ սահմանադրական լիազորու­թյուններն եմ իրականացնում մարզում, և այդ լիազորությունների շրջանակում մասնագիտական և իրավական հսկողու­թյուն եմ իրականացնում ՏԻՄ-երում, հա­մայնքներում: Իսկ համայնքներում, ցա­վոք, կան համայնքապետեր, ովքեր տասնամյակներով ղեկավարում են հա­մայնքները, բայց համայնքը չունի պրիմի­տիվ կենսական պայմաններ, չունի ներ­քին ոռոգման ցանց, չունի մշակույթի տուն, մանկապարտեզ: Եվ այդպիսի հա­մայնքապետերին ես պարզապես հարց եմ տալիս՝ ի՞նչ եք արել այս 20-25 տարի­ներին ձեր համայնքների համար: Բացի այն, որ վարում եք շքեղ ծառայողական մեքենաներ կամ շքեղագույն կահավո­րանքով պատել եք Ձեր աշխատասենյակ­ները: Եվ այդ ճանապարհին շուրջ մեկ տասնյակ համայնքապետեր կան, ովքեր քայլ են արել և իրենց աթոռներից ինքնա­կամ հրաժարվել են՝ ճանապարհ բացելով երիտասարդ գործիչների համար:

-Ինքնակա՞մ, թե՞ պարտադրված:

-Այդպիսի հորդորներ չեն եղել, դա իմ աշխատաոճը չէ: Ես պարզապես ՕԳԳ-ի տեսակետից բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ, որի արդյունքում վեր ենք հանում համայնքա­յին խնդիրները: Եվ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանք ենք դնում: Այդ խնդիրների լուծման արդյունքում կան համայնքապետեր, ովքեր որ իմ տեսլա­կանը, իմ բարեփոխումներ իրականացնե­լու վճռականությունը, իմ աշխատոճը չեն կիսում, ավելին՝ հասկանում են, որ իրենք այդ ռիթմիկ աշխատանքին չեն կարող դի­մանալ: Նաև հասկանում են, որ արժեհամակարգային իմաստով նույն հարթության մեջ չենք գտնվում: Քանի որ ՏԻՄ-երի կա­ռավարումը որոշ համայնքապետերի համար համեմատական է սեփական բա­րեկեցությունը ապահովելու հետ: Այդ ամենը հասկանալով՝ իրենք իրենց քայլն են անում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ի այսօրվա համարում:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ