18 02 2025

Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն. «Հրապարակ»

Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ օրերին արդեն լուրեր կային, որ տհաճ խոսակցություն է եղել: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը երեկ որոշ նոր մանրամասներ փոխանցեց այդ զրույցից: Պուտինը հետաքրքրվել է, թե այդ ինչ օրինագիծ են պատրաստվում ՀՀ ԱԺ-ում քննարկել` ինչ եվրոպական հանրաքվեի մասին է խոսքը:

Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրամիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն:

Փաշինյանն ասել է` այո, գիտեմ, որ դժվար է լինելու: Պուտինը շարունակել է` ժողովրդին պետք է զգուշացնես այդ քայլի բոլոր հետեւանքների մասին, ՀՀ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե ինչ կարող է լինել դրա արդյունքում: Ինչին ի պատասխան, Փաշինյանն ասել է` ասելու ոչինչ չունեմ, ժողովուրդն ինքն է ուզում գնալ Եվրոպա եւ պատրաստ է այդ հետեւանքներին:

Անշուշտ, այդպես չէ` հայ մարդը, որպես կանոն, չի գիտակցում իրեն սպասվելիքը` մինչեւ գույքահարկը մուծելու օրը չի գալիս, չի հասկանում, որ այն թանկացել է, մինչեւ եկամուտների հայտարարագիր լրացնելու օրը` չի իմանում, որ նման օրենք են ընդունել: Ինչպե՞ս կարող է նախապես գիտակցել, թե ինչ է նշանակելու իր համար գազի կտրուկ թանկացումը, մի քանի միլիոն հայերի դեպորտը Ռուսաստանից, առեւտրաշրջանառության կտրուկ անկումը Ռուսաստանի հետ, մնացած բաների մասին էլ չենք խոսում»: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ