14 12 2024

Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»

Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հաջորդ տարի Հայաստան կայցելի, հավանաբար՝ փետրվարի կեսերին։ Այցի օրը դեռ հստակ չէ, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ վերջին տարիներին «դա խազ» մասնակցել է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու գործին, ասում են՝ տիտանական ջանքեր է գործադրում, որ Մատվիենկոյի այցը կայանա։

Հիշեցնենք, որ ժամանակին Ալեն Սիմոնյանն անձնական ջերմ հարաբերություններ ուներ Մատվիենկոյի հետ: Տարիքն առած կին քաղաքական գործիչները, որպես կանոն, համակրում են ՀՀ ԱԺ նախագահին, ինչպես Նենսի Փելոսին, Մատվիենկոն եւ եվրոպական պառլամենտների որոշ կին ներկայացուցիչներ։ Վալենտինա Մատվիենկոն վերջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում է եղել 2015 թվականի նոյեմբերին: 2019 եւ 2020 թթ․ եւս կային խոսակցություններ, որ նա կայցելի Երեւան, սակայն այդ այցերն այդպես էլ տեղի չունեցան։ 2 ամիս առաջ` 2024 թ. հոկտեմբերին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսով զրուցել էր Մատվիենկոյի հետ, եւ զրույցի ընթացքում էլ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ