13 12 2024

Դեղին քարտ՝ իշխանություններին. «Հրապարակ»

Դեղին քարտ՝ իշխանություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների եւ դատախազների շրջանում» խորագիրը կրող հերթական զեկույցը, որը կարելի է գնահատել որպես դեղին քարտ` իշխանություններին ուղղված: Զեկույցում բազմաթիվ դիտողություններ են արվել:

Մասնավորապես արձանագրել են, որ պաշտոնյաների հայտարարագրման գործընթացում բազմաթիվ բացեր կան, նրանք լիարժեք ինֆորմացիա չեն տրամադրում, հայտարարագրերը թերի են լրացվում, դրանց ստուգման գործընթացը եւս մակերեսային է, շահերի բախման հարցեր քննարկվում են հիմնականում այն դեպքերում, երբ որեւէ պատգամավորի, պաշտոնյայի հայտարարագիրը, ունեցվածքը հայտնվում են հանրային քննարկման տիրույթում, իսկ ամենակարեւորը՝  պատժամիջոցներ չեն կիրառվում: Եվ հատկապես՝ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում, որը կկանխի կոռուպցիայի ծաղկումը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ