ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության գործով ձերբակալվել է Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Նա պատմել է, որ իրեն հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները: Նրան պանությունը կատարելու համար վարձատրություն են խոստացել՝ 100 հազար դոլար և մեկնել Եվրամիություն։
Ռիա նովոստին գրում է, որ Ուզբեկստանի ՆԳՆ-ն դեռ տեղեկություն չունի Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու համար ձերբակալված Ուզբեկստանի քաղաքացու մասին։
«Մենք դեռ տեղեկություն չունենք»,- ասել է Ուզբեկստանի ՆԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունը ռուսական կողմից տեղեկություն ունի Կիրիլովի սպանության կասկածանքով Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալության մասին։
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Կիրիլովի տան մոտ կայանված սկուտերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը