«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով քննարկում անցկացրեց, որին զարմանալիորեն չմասնակցեցին ո՛չ գործընկեր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ո՛չ էլ ՔՊ-ականները:
Իշխող ֆրակցիայից միայն Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանն ինչ-որ պահի ծիկրակեց դահլիճում եւ արագ հեռացավ։ Փոխարենը մասնակցում էին Արցախի օրենսդիր մարմնի, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, Արցախի ՄԻՊ-ը, փաստաբաններ եւ այլք։ Ըստ նրանց՝ արցախցիները չեն շտապում ՀՀ քաղաքացիության համար դիմել՝ ունենալով մի կարեւոր մտահոգություն, որ դրանով կկորցնեն հայրենիք վերադարձի իրենց իրավունքը։
070 կոդով անձնագրերով արցախցիները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի էր բացառապես Հայաստանի քաղաքացիների համար:
Արդարադատության նորանշանակ փոխնախարար Արմեն Ղազարյանը, մինչդեռ, վստահեցրեց՝ քաղաքացիության ձեռքբերումը որեւէ կերպ չի հակասում ԼՂ վերադարձի իրավունքին, այն հստակ ամրագրված է միջազգային իրավունքում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը