«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի հոկտեմբերի 12-ի N 1763Լ որոշման մեջ, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Նախագծի նպատակը տեղահանված անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցությունը տրամադրելու շարունակականության ապահովումն է, ինչպես նաև բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց օժանդակելու համար սոցիալական աջակցություն տրամադրելը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100000 անձ, որոնք նշված որոշման շրջանակներում օգտվում են սոցիալական աջակցությունից, առկա իրավակարգավորմամբ օգտվելու են դրանից մինչև տարեվերջ, սակայն ձմռան եղանակային պայմաններում սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացման կանխարգելման հանգամանքով պայմանավորված, դեռևս ունեն սոցիալական աջակցության կարիք: Սրանից բացի, բռնի տեղահանված ավելի քան 100000 անձանցից մեծամասնություն են կազմում առանձին խմբերի անձինք, որոնց դեպքում անհրաժեշտություն է առաջացել սոցիալական աջակցության շարունակականության ապահովում՝ պայմանավորված վերջիններիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքով:
Նախագծով առաջարկվող միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝ 2025 թ.-ի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ, 2025 թ.-ի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը