24 10 2024

ՔՊ-ում այլևս կասկած չունեն, որ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում․ «Հրապարակ»

ՔՊ-ում այլևս կասկած չունեն, որ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության վերջին նիստից հետո ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում՝ առաջարկելով արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածություններ առաջադրել։ Իրականում ինքն է որոշելու, թե ում է նշանակելու, պարզապես դա կուսակցական ընտրության շղարշի տակ է ուզում ներկայացնել:

Իսկ երբ պահը գա, իր թեկնածուին կբերի ու կհորդորի, որ քվեարկեն նրա օգտին։ Նախօրեին վարչությունը մերժեց չորս թեկնածուներից երկուսին՝ Արմեն Խաչատրյանին, Ալեքսանդր Սիրունյանին, իսկ Նազելի Բաղդասարյանն ու Սուրեն Գրիգորյանը բացարկ էին հայտնել։ Սիրունյանին ոչ մեկը կողմ չի քվեարկել, Արմեն Խաչատրյանին կողմ են եղել Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանը, եւս մեկ վարչության անդամ։ Նիստի ժամանակ ասվել է, որ կսպասեն նոր առաջադրումների։

Ի դե, տեղեկություններ կան, որ ՔՊ վարչությունը որոշել է, որ առաջիկա թեկնածուները կարող են կուսակցական չլինել, հակառակ դեպքում, հնարավոր է չկարողանան ընտրություն կատարել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ