19 10 2024

Ձախողում ամենուր․ «Հրապարակ»

Ձախողում ամենուր․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականության մեջ ձախողում` ձախողման հետեւից արձանագրող իշխանությունը հպարտանում է ներքաղաքական հաջողություններով, սակայն մենք միայն ձախողման փաստեր ենք տեսնում:

Մեկօրյա անձրեւի արդյունքում, ճիշտ է՝ փողոցներով գետեր չհոսեցին․ անձրեւը հորդառատ չէր, բայց Կոնսերվատորիայի շենքը հեղեղվել է, եւ ռեկտորը կատաստրոֆիկ է որակում վիճակը`  թանկ գործիքներ են վնասվել: Բուհի` 1 տարի ընթացող շինարարությունը չի ավարտվել, եւ մասնաշենքն ուղղակի տանիք չունի:

Հաղթանակ թաղամասից էլ մեր ընթերցողը գրում է, որ 6 ամսից ավելի քանդել են բոլոր փողոցները` նոր ջրագիծ անցկացնելու համար: Ջրագիծը 3 ամիս առաջ անցկացրել են, փողոցները մոռացել են նորոգել, եւ կես մետրանոց փոսեր են առաջացել, որի մեջ եթե մեքենա է ընկնում, ապա ամբողջությամբ նորոգման ենթակա է դառնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ