12 10 2024

Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»

Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք նախօրեին գրել էինք, որ Քննչական կոմիտեն այս օրերին նշում է իր 10-ամյակը, բայց դրսից գրեթե ոչ ոք չի շնորհավորում, եւ դա խոսում է այն մասին, որ ՔՊ-ում դժգոհ են Արգիշտի Քյարամյանից, ԱԺ մեծամասնությունն էլ ուզում է օրենսդրական փոփոխությամբ Քյարամյանին հաշվետու դարձնել ԱԺ-ին:

Բայց երեկ Օպերայում հանդիսավոր նշել են ՔԿ-ի 10-ամյակը, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ ելույթ է ունեցել: Նա, չգիտես ինչու, այս անգամ էլ է խոսել չարաբաստիկ «զրոյական կետից»՝ ասելով. «Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ինչ-որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ` ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ՝ զրոյական կետ այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի ու ավելի խորանա երկրում արդարության եւ արդարադատության, օրենքի եւ օրինականության առկայության մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ