11 10 2024

ՀԾԿՀ նախագահը, հավանաբար, խանգարում էր ՀԷՑ-ը խլելու գործընթացին․ «Հրապարակ»

ՀԾԿՀ նախագահը, հավանաբար, խանգարում էր ՀԷՑ-ը խլելու գործընթացին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, կարելի է ասել՝ վերջին պրոֆեսիոնալ մոհիկաններից մեկը։ Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի, ապա՝ նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահն էր: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է:

Պատճառը, մեր տեղեկություններով, Հայաստանի էլեկտրական ցանցերի հարցն է, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական իշխանության ցանկությունը` ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու: Բաղրամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դիմում է գրել:

Ավելին, տեղեկացանք, որ դիմում գրելու առաջարկը եկել է Փաշինյանից: Հավանաբար, Բաղրամյանը խոչընդոտել է ՀԷՑ-ը խլելու գործընթացին, որոշել է հեռացնել խոչընդոտը: Նախօրեին, հիշեցնենք, կրկին Փաշինյանի մոտ քննարկել են էներգետիկ մատակարարման հարցերը, եւ նա «հստակ հանձնարարականներ է տվել` ոլորտի արդյունավետ կառավարման» ուղղությամբ քայլեր իրականացնելու առումով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ