28 09 2024

Ռեկտորը և ևս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են․ «Հրապարակ»

Ռեկտորը և ևս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից նախօրեին բերման ենթարկված մոտ 2 տասնյակ անձանց մեծ մասին հարցաքննել՝ բաց են թողել: Երեկվա տվյալներով, ՁՊՎ-ում` ձերբակալված անձանց պահման վայրում են մնացել նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը։ Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ մեզ ասացին. «Առայժմ ոչինչ չենք կարող ասել»: Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ դեռ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ՁՊՎ-ում պահվողները վկայի կարգավիճակ ունեն:

72 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ կփոխվի՞ նրանց կարգավիճակը՝ վկայից մեղադրյալի, թե՞ ազատ կարձակվեն։ Խոսվում է, որ ռեկտորին կասկածում են ուսանողներին՝ կաշառքի դիմաց, գնահատականներ նշանակելու, հովանավորչության մեջ: Հաստիքներ են բացվել, աշխատավարձ դուրս գրվել, բայց մարդիկ աշխատանքի չեն գնացել, ռեկտորի որդին էլ վարորդ է գրանցված եղել՝ 55 հազար դրամ աշխատավարձով, բայց բուհում նրան չեն տեսել։ Այլ վատնումների մասին էլ են խոսում, սակայն սրանք կասկածներ են, որ պետք է հաստատվեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ