21 09 2024

ՔՊ-ում փոշմանել են․ չեն տեղափոխվելու Կառավարությանը կից գրասենյակ․ «Հրապարակ»

ՔՊ-ում փոշմանել են․ չեն տեղափոխվելու Կառավարությանը կից գրասենյակ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2022 թվականից Կառավարության շենքի մոտակայքում՝ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքի առաջին հարկը ՔՊ-ն վարձակալել էր եւ ամիսներ շարունակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Տարածքն անգամ կահավորել էին, բարեկարգել, դիմացի մայթը հիմնովին փոխել, աղբամանները հեռացրել, որ ՔՊ-ն Սայաթ Նովայի գրասենյակից տեղափոխվի կենտրոն` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ: Ամիսներ առաջ նորոգումն ավարտվել է, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի տեղափոխվել:

Տեղեկացանք, որ փոշմանել են` չեն տեղափոխվելու Կառավարությանը կից գրասենյակ եւ այդ տարածքի վարձակալության պայմանագիրը չեղյալ է արել: Այժմ 843,83 քմ մակերեսով տարածքի վարձակալության համար նոր մրցույթ է հայտարարվել՝ Պետգույքի վարչության կողմից:

Տարածքը կտրամադրվի 10 տարի ժամկետով, ամսական նվազագույն վարձավճարը սահմանված է 10,3 մլն դրամ: Պատճառը մենք չկարողացանք պարզել: Հավանաբար ՔՊ-ում չեն ուզում խոշորացույցի տակ գտնվել, որ ամեն վայրկյան ընդդիմադիր ուժերը տեսնեն, թե ով մտավ, ով դուրս եկավ գրասենյակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ