19 09 2024

ԱԳՆ գլխավոր քարտուղարը 18 թվականից հետո 2 հիպոթեկային վարկ է ստացել. «Ժողովուրդ»

ԱԳՆ գլխավոր քարտուղարը 18 թվականից հետո 2 հիպոթեկային վարկ է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, որ 2018 թվականից հետո ընտանիքով եկավ քաղաքական ասպարեզ, 2 հիփոթեքային վարկ է ստացել՝ 77 մլն 599 հազար դրամ՝ բնակարանի կառուցապատման համար։ 

Բազմիցս ենք գրել, որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը հեղափոխությունից հետո անհաշվելիորեն հարստացավ և դարձավ տան տեր։ 

2021 թվականից արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը։ Համաձայն հայտարարագրի՝ Կարապետյանն ունի բաժնային սեփականությամբ 2 անշարժ գույք՝ ավտոտնակ և հողամաս։

Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, անակնկալ կերպով Կարապետյանը այս գույքերը նվիրատվություն է ստանում, հարցական է թե ումից։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 100 հազար դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 592 հազար դրամ, որից 8 մլն 302 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 2 մլն 290 հազարը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար ստացված եկամուտն է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Դավիթ Կարապետյանի կինը ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։

Պատգամավորը ևս հայտարարագրել է նույն սեփական անշարժ գույքերը՝ ավտոտնակը և հողամասը։ Պատգամավորը ևս եկամտահարկի վերադարձի օրենքով գումար է ստացել ֆինանսների նախարարությունից՝ 2 մլն 428 հազար դրամ։ Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 10 մլն դրամ։

Կարճ ասած՝ հեղափոխությունից հետո ամուսինների բարեկեցությունն աճել է:

Նկատենք նաև, որ այս զույգը պետության կամ հրավիրող այլ երկրների բյուջեի հաշվին ամենաշատ ճամփորդողներից է. գիշերակաց, ավիատոմս, օրապահիկ…. Իսկ այդ գումարները չեն հայտարարագրվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ