«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար ընդունված է, որ երբ ՀՀ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնում են որեւէ երկիր, նրանց ուղեկցող պատվիրակության կազմում անպայման ընդգրկվում են տվյալ երկրի հետ ԱԺ բարեկամական խմբի ղեկավարները: Ասենք, ԱՄՆ մեկնելիս վարչապետին ու ԱԺ նախագահին, որպես կանոն, ուղեկցում է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Գերմանիա մեկնելիս՝ ԱԺ-ի հայ-գերմանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Բայց դա չի վերաբերում ընդդիմադիր պատգամավորներին, որոնցից ոմանք նույնպես բարեկամական խմբերի ղեկավարներ են:
Օրինակ, առաջիկայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնելու է Կանադա, սակայն հայ-կանադական բարեկամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ընդգրկված չէ այդ պատվիրակության կազմում: Սլովենիա կատարած ուղեւորության ժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված չէր հայ-սլովենական բարեկամության խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի` Եգիպտոս կատարած ուղեւորության կազմում բացակայում էր ԱԺ հայ-եգիպտական բարեկամության խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը:
Հասարակությանը յուրայինների ու թշնամիների բաժանած ՔՊ-ական իշխանությունը միայն թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ է, փաստորեն, բարեկամաբար տրամադրված, իսկ հայկական ընդդիմությանը համարում է իր թշնամին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը