04 09 2024

Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիները գրավել են․ «Հրապարակ»

Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիները գրավել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մշակութաբան Հայկուհի Մուրադյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահն ինքն է ղեկավարում Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության յուրացումը։ 2 թիրախ ունեն ադրբեջանցիները` մեր հերոսների արձանները, ցեղասպանության զոհերի հուշահամալիրները, առաջին ազատամարտում զոհվածների հիշատակի հուշահամալիրները եւ հայկական գերեզմանոցները, հատկապես՝ միջնադարյան, որոնք վկայում են, որ հայերն այստեղ ապրել են դարերով: Եթե հիշում եք, թշնամին գրավել է նաեւ Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի գերեզմանոցը, եւ մարդիկ ոչ միայն չեն կարողանում այցելել իրենց հանգուցյալների գերեզմաններին, այլեւ մահացածներին հուղարկավորել:

 

Երեկ մենք տեղեկացանք, որ Ներքին Հանդում նոր գերեզմանոց են հիմնել, որտեղ արդեն մեկ հուղարկավորություն կատարվել է>:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ