13 08 2024

Առաջ դեզերտիր էր, հիմա` սեղանակից․ «Հրապարակ»

Առաջ դեզերտիր էր, հիմա` սեղանակից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Անցած շաբաթ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները մի լուսանկար էին հրապարակել, որում իրենց կողքին, իրենց հետ թև-թևի նստած էր մի զինվորական:

Խոսքը Վահան Յայլոյանի մասին է, ով ներկայումս Զանգակատան զորամասի հրամանատարն է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է Հադրութի գնդի հրամանատարը, սակայն կարճ ժամանակում նրան ազատեցին` մարտերը ձախողելու համար, անգամ իշխանական շրջանակները հայտարարում էին, թե Հադրութի գնդի հրամանատարը փախել է մարտի դաշտից` հայրենի հողն առանց կռվի թողնելով թշնամուն։

Նրանով մինչև անգամ իրավապահներն էին զբաղվում, սակայն ի տարբերություն շատուշատ արժանավոր զինվորականների, որոնք այս տարիներին հեռացվել են համակարգից, Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում՝ Զանգակատան զորամասում, քանի որ ըստ մեր աղբյուրի՝ Սուրեն Պապիկյանի մտերիմն է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ