13 08 2024

Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտություն է կրել. ինչպե՞ս են լուծել քաղաքացու դժգոհության խնդիրը. «Ժողովուրդ»

Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտություն է կրել. ինչպե՞ս են լուծել քաղաքացու դժգոհության խնդիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի թիվ 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան և խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը: Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենք» մսամթերքի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը իրապես կարող է դիմումատուի բնակարան թափանցող աղմուկի աղբյուր հանդիսանալ:

Արդյունքում, այս բողոքի հիման վրա, տեսչական մարմինը սկսել է իր աշխատանքները ու չափման արդյունքում պարզվել է, որ ձայնի համարժեք մակարդակը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի այդ բնակարանում իրապես խանգարում և անհանգստացնում է քաղաքացուն:

ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները:

Սակայն, Աթենք ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշմանը եւ բողոքարկել է ակտը դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան և չկարողացանք պարզել աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ