29 05 2024

Միրզոյանը խմբակցության հետ «թիթեռ» նկարելու ժամանակ չունի․ «Ժողովուրդ»

Միրզոյանը խմբակցության հետ «թիթեռ» նկարելու ժամանակ չունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում տեղի ունեցող արտաքին քաղաքական փոփոխությունների ֆոնին իշխանական պատգամավորները արտգործնախարար Արարատ Միրզոյանին կանչել են ԱԺ: ՔՊ-ականների և Արարատ Միրզոյանի հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ փակ ֆորմատով:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ դեռ ապրիլին ԱԺ-ում նախատեսված էր հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարևոր արտագնա այցեր ունի: Կարճ ասած՝ խմբակցության հետ «թիթեռ» նկարելու ժամանակ չունի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ