«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով:
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 31-ին Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպին քրեաիրավական գնահատական տալու:
«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ ահա, այս գրությունից մի քանի օր հետո իրավապահները հայտնաբերեցին այն կատարողին: Վերջինս 1978 թվականին ծնված Սամվել Շիրինյանն է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան գտել էին Բագրատաշենի անցակետից. նա ուզում էր դիմել փախուստի:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել էր Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել էր ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը