20 03 2024

Դատական համակարգում մարդասիրական քայլերի քանակը նվազել է․ «Ժողովուրդ»

Դատական համակարգում մարդասիրական քայլերի քանակը նվազել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ կոնկրետ հարցադրումներ էր արել։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել էին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Խնդրել ենք հայտնել, թե այլ քրեական վարույթներով քանի նմանօրինակ մարդասիրական քայլ են դրսեւորել եւ սեփական նախաձեռնությամբ խափանման միջոց փոխել. «1. Եթե կան նման նախադեպեր, կխնդրեմ ներկայացնել օրինակները: 2.Իսկ եթե չկան նախադեպեր, խնդրում եմ հայտնել, թե ինչու ձեր մարդասիրությունը արթնացավ հենց պետական բարձր պաշտոն զբաղեցնող ԱԺ նախագահի մեծ ընտանիքի անդամի քրեական վարույթով»:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումների՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ 2018- 2023 թվականների ընթացքում իրավասու դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ կայացվել է որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին 429 որոշում, որից 147-ը՝ 2018 թվականին, 137-ը՝ 2019 թվականին, 73-ը՝ 2020 թվականին, 14-ը՝ 2021 թվականին, 18-ը՝ 2022 թվականին, 40-ը՝ 2023 թվականին: Իհարկե, Աննա Վարդապետյանին ուղղված հարցադրումների պատասխանում չկա խոսք այն մասին, թե անձամբ Աննա Վարդապետյանը քանի հոգու նկատմամբ է մարդասիրություն դրսեւորել, եւ քանիսն են կալանքից ազատվել:

Վիճակագրությունը, որ ներկայացվել է, խիստ մտահոգիչ է, քանի որ 2018 թվականին եղել է 147 կալանքից ազատում, 2023-ին՝ 40»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ