«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ քամու նույնիսկ մի փոքր ուժգնացման ժամանակ Երևանում կոտրվում են ծառեր կամ ծառերի մեծ ճյուղեր՝ երբեմն նաև վնասներ պատճառելով մեքենաներին: «Փաստ» թերթը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պատասխանել՝ կա՞, արդյոք, հաշվարկ, թե 2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում քանի ծառ է վնասվել:
Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ ծառերի վնասման պատճառը միայն քամին չէ: Եվ այսպես, տարբեր դեպքերից ընդհանուր առմամբ 2023 թվականին Երևանում վնասվել է 136 ծառ: Դրանցից թեքված, կոտրված, շրջված ծառերի քանակը 81-ն է, այդ թվում՝ քամուց՝ 37-ը, այլ բնույթից՝ 44-ը, իսկ վնասված ծառերի ճյուղերի քանակը 55-ն է, այդ թվում՝ քամուց՝ 24-ը, այլ բնույթից՝ 31-ը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը