26 01 2024

Ովքե՞ր են հանձնաժողովի անդամները. «Հրապարակ»

Ովքե՞ր են հանձնաժողովի անդամները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Արցախի խորհրդարանի գաղտնի նիստում ձեւավորվել է Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, որն օժտված է խորհրդարանի մանդատով եւ միջազգային կառույցներում ու տարբեր հարթակներում պետք է զբաղվի Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, հայրենադարձության եւ այլ խնդիրներով։ Մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ինքն է իրականացնելու այդ հանձնախմբի աշխատանքների համակարգումը։

Մենք պարզեցինք, որ հանձնախմբի աշխատանքներին ներգրավված են նաեւ դաշնակցականներ Մարիո Նալբանդյանը, Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Սակայն հանձնախմբի կազմը կարող է էլի համալրվել։

Թե ինչպես է հանձնախումբը գործելու, եւ արդյոք միջազգային կառույցները հաշվի՞ են նստելու Արցախի ԱԺ-ի կողմից ձեւավորված այս միավորի հետ, դեռեւս հայտնի չէ, քանի որ հանձնախմբի կազմը նոր է ձեւավորվել, եւ դեռեւս առաջին քայլերն էլ չեն արվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ