23 01 2024

Վախեցել են, որ կարժանանան պաշտոնանկ արված անձանց բախտին․ «Ժողովուրդ»

Վախեցել են, որ կարժանանան պաշտոնանկ արված անձանց բախտին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրքւմ է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին՝ հինգշաբթի օրը, գաղտնի այց է կատարել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչը իրարանցում է առաջացրել բուժհաստատությունում:

Հոսպիտալի տնօրինությունը, տեղեկանալով Փաշինյանի այցի մասին, հրահանգել է արագ կարգի բերել այն ու շտկել բոլոր անսարքությունները, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հանկարծ չբարկացնեն ու արժանանան վերջերս պաշտոնանկ արված անձանց բախտին:

Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում Վարդենիսի հոսպիտալի փակման մասին:

Ահա իր այս այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հոսպիտալի տնօրինության հետ ու հանգստացրել նրանց, որ այն շարունակելու է գործել: Բերդի հոսպիտալի օրինակը «պիլոտային է», ու դեռ պարզ չէ, թե այն ինչ ընթացք կունենա մյուսների մասով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ