12 01 2024

Շուշիի բանտից ՀՀ ՔԿՀ տեղափոխած կալանավորները դժգոհություններ ունեն. «Ժողովուրդ»

Շուշիի բանտից ՀՀ ՔԿՀ տեղափոխած կալանավորները դժգոհություններ ունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի բանտից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորներն ու դատապարտյալները դժգոհություններ են բարձրացնելու։

Մեզ ահազանգած կալանավորները նշում են, որ պատերազմից հետո Արցախում գտնվող կալանավորվածների ու դատապարտյալների նկատմամբ համաներում եղավ, ու բոլորը ազատ են արձակվել, եւ ինչու այդ համաներումը չի կիրառվում Արցախից տեղափոխված եւ այժմ ՀՀ-ում գտնվող դատապարտյալների կամ կալանավորների նկատմամբ, որոնք անազատության մեջ են: Ավելին՝ վերջին օրերին հարցեր ենք ստանում, թե, առհասարակ, համաներում ՀՀ-ում 2024 թվականին լինելու է, թե ոչ։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել գրավոր։ Կսպասենք նախարարության պաշտոնական պատասխանին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ