16 12 2023

Այս իշխանության «գնացքը գնացել է». «Փաստ»

Այս իշխանության «գնացքը գնացել է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ պարբերաբար իրականացվում են սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու քաղաքական ուժերի, հատկապես տվյալ ժամանակաշրջանի իշխանության վարկանիշը՝ թե՛ տարբեր կազմակերպությունների, թե՛ ուժային կառույցների կողմից: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանի «փակ» հարցումների արդյունքներն առավել մտահոգիչ են եղել իշխանությունների համար:

Բանն այն է, որ թե՛ այդ հարցումները, թե վերջին մեկ տարում ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գրեթե ամբողջությամբ մսխել են իրենց վարկանիշը: Այսինքն, այս իշխանության «գնացքը գնացել է», և Փաշինյանն ու իր թիմը հայտնվել են մեր հասարակությանը ծանոթ վիճակում, երբ բացարձակապես զրկված են հանրային աջակցությունից, և նրանց միակ հույսն ու հենարանը մնացել է վարչական ռեսուրսը, ի մասնավորի՝ իրավապահ համակարգը, որպես քաղաքական նպատակների իրագործման գործիք:

Պատահական չեն այսօր արդեն շրջանառվող տեսակետները, որ իշխանափոխությունից «հինգ է պակաս», պարզապես հանրությունը իշխանությունը վերցնողի փնտրտուքների մեջ է, այսինքն, թե ով կամ որ ուժը կկարողանա իշխանափոխություն իրականացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ