23 11 2023

Թեկնածուների շուրջ դեռ ակտիվ խմորումներ են գնում. «Ժողովուրդ»

Թեկնածուների շուրջ դեռ ակտիվ խմորումներ են գնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 24-ին Երեւանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններ տեղի կունենան: Թեեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց թեկնածուների շուրջ դեռ ակտիվ խմորումներ են գնում:

Այժմ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է իմքայլական նախկին պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը. նա Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019թ.-ի հոկտեմբերին: Մինչ այդ ֆեդերացիայի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններին Մխիթար Հայրապետյանը չի պատրաստվում առաջադրվել, փոխարենը իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ իշխանական նախկին պատգամավոր, որի անունը հայտնի կդառնա առաջիկայում: Իշխանությունները փնտրում են ազդեցիկ, միջոցներ հայթայթող կերպար, որպեսզի կարողանա ֆեդերացիայի մշտապես մեծ պահանջները բավարարել:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանն անվերադարձ հեռացավ Հայաստանից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ