«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններում այսուհետ կտեղադրվեն ՊՈՍ (POS) տերմինալներ: Ընդ որում՝ խոսքը «Էվոկաբանկ»-ի տերմինալների մասին է: Տեղեկացանք, որ այս տերմինալների անհրաժեշտությունն առաջացել է՝ անկանխիկ գործառույթների անցմամբ պայմանավորված:
Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջեւ այս տարի կնքվել է «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով:
Մենք տեղեկացանք, որ այժմ գույքագրում է իրականացվում՝ հասկանալու համար, թե պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար որքան տերմինալներ են անհրաժեշտ:
Հետաքրքիր է, որ բանկի հետ պայմանագիր կառավարությունը ստորագրել է այս տարվա փետրվարին, սակայն նախագծի հիմնավորման կամ նկարագրության մեջ այդպես էլ չի մատնանշվում, թե ինչու է ընտրվել հենց այդ բանկը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը