21 10 2023

Ի՞նչ պետք է անեն նման պարագայում արցախցիները․ «Փաստ»

Ի՞նչ պետք է անեն նման պարագայում արցախցիները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն քննարկվեցին տեղեկությունները, թե բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին պարեկները տուգանում են վարորդական իրավունքի վկայական կամ ԱՊՊԱ չունենալու համար:

Ընդհանրապես, այս ընթացքում մենք քանիցս տեղեկություններ ենք ստացել, որ արցախցիները, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, խոչընդոտների են հանդիպում նաև վարորդական իրավունքների հետ կապված: Ոմանք իրենց վկայականները թողել են Արցախում, ոմանք կորցրել են դրանք բռնագաղթի ժամանակ, ոմանց պարագայում լրացել է վկայականի վավերականության ժամկետը:

Ի՞նչ պետք է անեն նման պարագայում արցախցիները, արդյո՞ք համապատասխան բազան առկա է: Այս հարցերի հետ կապված «Փաստը» մեկնաբանություն խնդրեց ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Առաջին քայլով վարորդները պետք է դիմեն ճանապարհային ոստիկանություն: Տեղյակ ենք, որ արդեն իսկ դիմում են: Տեղում նրանց արդեն կուղղորդեն, թե ինչ պետք է անել, և կտան մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները»,-նշեցին վարչությունից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ