«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը մամուլին բացատրել էր, թե ինչու է ամուսնուն օգնական նշանակել` ասելով, որ նա հասարակական հիմունքներով է աշխատում, այսինքն` առանց աշխատավարձի: Իսկ նշանակել է, քանի որ Գյումրիում է ապրում, ամուսինն է մեքենայով աշխատանքի բերում-տանում, օգնականի կարգավիճակը թույլ է տալիս նրան՝ մտնել ԱԺ տարածք եւ իրեն սպասել աշխատասենյակում։
Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ Էմմա Պալյանն ԱԺ-ից ստանում է մարզային պատգամավորներին հասանելիք ամսական 100 հազար դրամը, որը Երեւանում բնակարանի վարձակալության համար է նախատեսված։ Այսինքն՝ Պալյանի ամուսինը կնոջը Գյումրի հասցնելու անհրաժեշտություն չունի, նրանք պետք է Երեւանում բնակություն հաստատած լինեն։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ պատգամավորները չգիտեն, թե օրենքն իրենց ինչու է օգնականների հաստիք տրամադրել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը