«Իրավունք» թերթը գրում է. «Որքան մոտենում է Երեւանի ավագանու ընտրության օրը, այնքան տեղի են տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նյարդերը: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, եթե ի սկզբանե կար վստահություն, որ Ավինյանը հավաքելու է 50+1 տոկոս ձայն, ապա երեւանցիների հետ շփումները բոլորովին այլ բանի մասին են վկայում:
Ուստի` թիմում օր օրի անհանգստություններն ավելանում են: Դրանով պայմանավորված` վերջին օրերին իշխանությունը հնարավոր բոլոր անթույլատրելի միջոցներով փորձում է ձայներ կորզել երեւանցիներից: Նրանք նաեւ գործի են դրել գրպանային քաղաքական ուժերի ռեսուրսները, որոնք ճիշտ պահին կա՛մ պետք է հայտնեն Ավինյանին սատարելու մասին, կա՛մ ընդհանրապես դուրս գան ընտրապայքարից:
Սրանով պայմանավորված` ոգեւորություն կա մերձիշխանական քաղաքական ուժերի շրջանում, որոնք փորձում են իշխանությունից «քերել» հնարավորինս ավելին` իրենց աջակցության դիմաց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը