31 08 2023

Ի՞նչ «ռամոչնի» առաջարկ է ներկայացվել. «Փաստ»

Ի՞նչ «ռամոչնի» առաջարկ է ներկայացվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Արցախի ԱԺ-ում մոտ 6 ժամ տևած հանդիպումից «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, ըստ արցախյան մեր աղբյուրների, մինչև ուշ գիշեր Արցախի խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ուշագրավ դրվագ է արձանագրվել. իր ելույթում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ռամոչնի» (շրջանակային) փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։

Մեր տեղեկություններով, ներկաների զարմանքն ու հարցադրումը, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ բովանդակություն է ունեցել այդ փաթեթը, և ինչպե՞ս է Բաբայանը ադրբեջանցիներին առաջարկներ ուղարկում, վերջինս միայն հայտնել է, որ այդ մասին Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել։ Ըստ էության, մինչ այժմ պարզ ու հասկանալի չէ, եթե դա փաստացի Արցախի նախագահի գիտությամբ է և Արցախի առաջարկն է, ապա ի՞նչ է իրենից ներկայացնում, քանի որ մինչ այս պահը դա գաղտնի է պահվում արցախցիներից։

Արցախում խոսում են, որ նկատի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը հանդես է գալիս ադրբեջանցիների հետ ուղիղ շփումների և Աղդամի ճանապարհի բացման օգտին, ապա այս առաջարկության հանգամանքը շատ մտահոգիչ ու վտանգավոր է դառնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ