09 08 2023

Վարդապետյանի գործողությունները համակարգում շարունակում են զարմանքի տեղիք տալ. «Ժողովուրդ»

Վարդապետյանի գործողությունները համակարգում շարունակում են զարմանքի տեղիք տալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գործողությունները համակարգում շարունակում են զարմանքի տեղիք տալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վարդապետյանը Գլխավոր դատախազության 5 վարչությունների վերահսկողություն իրականացնելը հանձնարարել է իր տեղակալ Արթուր Պողոսյանին, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվել: Մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Պողոսյանի ձեռքից նա վերցրել է Ազգային անվտանգության ծառայության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները եւ անձամբ է վերահսկում դրանք:

Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազն է այս երկու նախաքննական մարմինների նկատմամբ ուղիղ վերահսկողություն իրականացնում: Ինչո՞ւ նա չի վստահում իր տեղակալ Պողոսյանին. այս հարցի պատասխանը ստանալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից տրամադրեցին 2023 թվականի հունիսի 19-ին դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանը, որով աշխատանքի բաժանում է կատարվել գլխավոր դատախազի, տեղակալների, ավագ դատախազների եւ դատախազների միջեւ: Գլխավոր դատախազությունից նշեցին, որ սա աշխատանքային գործընթաց է՝ պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելով: Ասել է թե՝ չհերքեցին մեր տեղեկությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ